Փարիզում կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև քաղաքական փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների հերթական փուլը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ը։
Հանդիպմանն Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնին քննարկել են երկկողմ օրակարգը։ Քննարկվել է նաև տարածաշրջանային իրավիճակը, եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հետկոնֆլիկտային համատեքստում: