Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումը երրորդ ժամկետով օրինական է, հայտարարել է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր ձախակենտրոն Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի թեկնածությունը 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում անօրինական է։ Ըստ նրա, Էրդողանը պետք է լուծարի խորհրդարանը, որպեսզի որոշում կայացնի արտահերթ ընտրությունների մասին, և այդ ժամանակ նա կարող է առաջադրվել:
«Մեր թեկնածուն նախագահ Էրդողանն է, նրա թեկնածությունն օրինական է», – Բոզդաղի խոսքը մեջբերում է Haberler.com. պարբերականը։
Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները՝ միաժամանակ նախագահական և խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի հունիսին: