Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել Թուրքիայում անտառային հրդեհման մեղավորների նկատմամբ բարձրագույն պատժաչափը վերադարձնելու հնարավորությունը:
«Եթե պատիժը պետք է զսպող միջոց լինի, ապա անտառը հրկիզելու համար պետք է մահապատիժ լինի։ Այդ հարցը պետք է քննարկել», – հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով Մարմարիսում տիրող իրավիճակը, որտեղ հրշեջ ծառայությունները երեք օրվա ընթացքում պայքարում են անտառային հրդեհների դեմ։
Նշենք, որ հունիսի 21-ի երեկոյան Մարմարիսի շրջանում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է էնդեմիկ ծառերի, բույսերի և թռչունների տնկարանի տարածքում և ընդգրկել շուրջ 3 հազար հա տարածք: