Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան թշնամություն չունի Հայաստանի հետ, Անկարան սկսել է կարգավորման գործընթացը:
«Թուրքիան հավերժ թշնամությո՞ւն է ունեցել Հայաստանի հետ։ Ոչ… Մենք սկսել ենք կարգավորման գործընթացը», – Ria.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Քալընը Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նշենք, որ 2021-ի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնեցին, ինչի արդյունքում հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին հայկական կողմից ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմից՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Նրանց առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդ և երրորդ հանդիպումները Վիեննայում՝ փետրվարի 24-ին և մայիսի 3-ին։