Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հացահատիկային հարցում «զգուշավոր լավատեսության» մասին է հայտնել։ RIA.ru-ի փոխանցմամբ՝ նրա խոսքով՝ Անկարան շոշափելի առաջընթաց է ակնկալում:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում որոշակի առաջխաղացում կա, բայց մնում են տեխնիկական պահեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարել է, որ «հացահատիկային խնդրի» շուրջ Մոսկվայի և Կիևի պայմանավորվածության դեպքում Ուկրաինայի ջրերից դուրս «անվտանգության գոտի» կստեղծվի: