Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, որ այդ դեպքում ինչի համար ենք բանակցում: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությունում պատաասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին։
«Եթե բանակցում ենք, ապա որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է քայլ- քայլ փոքր քայլերով գնալ առաջ: Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու համար»։
Անդրադառնալով Թուրքիայից անընդհատ նշվող՝ «Զանգեզուրի միջանցք» հայտարարություններին, վարչապետն ասաց, որ դա խոչընդոտում և նեգատիվ ֆոն է ստեղծում։ «Նաև հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն պրոցեսի համար, բայց դա չի նշանակում որ մենք այդ հայտարարություններից հետո դադարեցնելու ենք երկխոսությունը»,- նշեց վարչապետը։