Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի ընթացքում կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը։
Armenia Today-ը գրավոր հարցում էր ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու, թե ի՞նչ հարցեր են քննարկվել աշխատանքային այդ հանդիպման ընթացքում։
«Քննարկվել են սահմանային և մաքսային հսկողության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղիներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման վերաբերյակ հարցեր», – հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։