Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է զինվորականներին կանխել «հայ ռևանշիստների սադրանքները»: Այս մասին նա հայտարարել է կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցության ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատրաստ լինել ցանկացած պահի կանխելու հայկական ռևանշիստական ուժերի հնարավոր սադրանքները», – ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ խորհրդակցության ընթացքում հանգամանորեն վերլուծվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և «ղարաբաղյան տնտեսական գոտում» օպերատիվ իրավիճակը: