Չնայած Թուրքիայի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական նորմալացման գործընթացի շուրջ հանդիպումները պետք է շարունակվեն երկու երկրներում, այդուհանդերձ՝ մի շարք թուրք պաշտոնյաներ շարունակում են պնդել, որ Թուրքիան այս գործընթացը անընդհատ կոորդինացնում է Ադրբեջանի հետ։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ հայկական կողմն իր հերթին առաջարկել է դիվանագիտական անձ կրողների համար սահմանը բացել, բայց հակառակ կողմը դեռ չի համաձայնել։
Ռուբինյանն ընդգծեց, որ բանակցությունների ժամանակ չի զգացվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հայ-ադրբեջանական սահմանային հարցերի հատումներ։ «Մեր հանդիպումների ընթացքում այդ գործընթացներին փոխկապակցվածություն չի տրվել»,-նշել է Ռուբինյանը։