Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին։
Աղբյուրի տեղեկություններով ՝ վթարը տեղի է ունեցել առավոտյան Քիրքլարելի-Ստամբուլ մայրուղու վրա։ Նախնական տվյալներով՝ միջքաղաքային ավտոբուսի վարորդը, որը Բուլղարիայի հետ սահմանին գտնվող Էդիրնե քաղաքից ուղևորվում էր առողջարանային Բոդրում քաղաք, կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը շրջվել է։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։