Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը, ինչը կնշանակի տրանսպորտային ենթակառուցվածքի և հաղորդակցության աշխատանքի վերականգնում, անկասկած, ավելի շատ ներդրողներ կներգրավի տարածաշրջան, որոնք փոփոխվող հանգամանքներում կտեսնեն Հարավային Կովկասի աճող նշանակությունը միջազգային տարանցման և առևտրի համար:
«Բացի այդ, ապագայում, քանի որ մենք կարող ենք ավելի լայն համագործակցություն հաստատել Հարավային Կովկասի երեք երկրների միջև տարբեր ոլորտներում, լինի դա համագործակցություն էներգետիկայի բնագավառում, ջրային ռեսուրսների կառավարման կամ զբոսաշրջության համատեղ առաջխաղացման գործում, դա զուտ օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երեք երկրներին: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին», – ասել է նա: Կարծում եմ, որ այն ճանապարհը, որով գնում ենք, մեծ հեռանկարներ է բացում Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի, ապա նաև ԵՄ-ի համար, որովհետև բոլոր երեք երկրները մեր կարևոր հարևաններն են։ Եվ մենք, անշուշտ, մեր հարևաններին ամենայն բարիք ենք մաղթում», – եզրափակել է նա։