Իրանը հուլիսի 8-ին Կասպից ծովում «Հարատև անվտանգություն 1401» անվանումով զորավարժություններ է սկսել, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Համզե Ալի Կավիանին հայտարարել է, որ Իրանը Կասպից ծովում ամեն տարի անցկացնում է «Հարատև անվտանգություն» զորավարժություններ՝ նշելով, որ ընթացիկ տարվա զորավարժություններին մասնակցում են հրթիռակիր նավեր, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Ըստ նրա՝ ամենամյա զորավարժությունների նպատակը զորամիավորումների փոխգործակցության մշակումն ու փորձի փոխանակումն է: «Կավիանին Կասպիցն անվանել է խաղաղության և բարեկամության ծով՝ նշելով, որ Իրանում թույլ չեն տա խախտել անվտանգությունն աշխարհի ամենախոշոր լճի շրջանում», – ասված է հաղորդագրության մեջ: