Իրանն ու Ռուսաստանը մտադիր են փոխադարձ առևտրում հրաժարվել դոլարով և եվրոյով հաշվարկներից։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Mehr գործակալությունը, հայտնել Է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Ալի Սալեհաբադին՝ խոսելով Մոսկվայում երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի կարևորության մասին, որոնք բախվել են Արևմուտքի խիստ պատժամիջոցների ռեժիմին։
Նրա խոսքով՝ Թեհրանն ու Մոսկվան շուտով կանցնեն ազգային արժույթով հաշվարկների առևտրային գործողությունների։
Սալեհաբադին վստահություն է հայտնել, որ պայմանավորվածությունների դրական արդյունքներն իրենց վրա կզգան ինչպես Իսլամական Հանրապետությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը:
Ռուսաստանի մայրաքաղաք երկօրյա այցի շրջանակներում իրանական պատվիրակությանն ընդունել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: