Վրաստանում այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 3.3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 06։13-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քվեմո Քարթլի տարածաշրջանում՝ Սամեբա գյուղի մոտակայքում, որը վերջին տարում աչքի է ընկնում սեյսմիկ ակտիվությամբ: