Թբիլիսիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հավելելով, որ մանրամասների մասին ավելի ուշ կհաղորդվի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլիի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հանդիպումը փակ էր մամուլի համար։ Միայն հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: