Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով դաշինքի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում։
«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 31 – ը», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ԵՄ խորհուրդը երկարաձգել է տարբեր տարածաշրջաններում ևս 3 հատուկ ներկայացուցչի մանդատները։
Տոյվո Կլաարը հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել էր 2017-ի նոյեմբերին։