Ղազախստանի օդային պաշտպանության ուժերը նախատեսում են անօդաչուների շարքերը համալրել թուրքական սարքավորումներով, տեղեկացնում է «Казинформ» – ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Գերատեսչությունում չեն հստակեցրել, թե թուրքական անօդաչուների ինչ քանակություն կփոխանցվի Անկարայի կողմից։
«Պարբերականի տեղեկություններով՝ այս տարի նախատեսվում է Аnka թուրքական հետախուզական և հարվածային ապարատների մատակարարում։ Այժմ երկրի ԱԹՍ-ի զինանոցում իսրայելական Skylark-1 ու չինական Wing Loong են: