Հուլիսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարները արձանագրել են ս.թ. փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի համատեքստում երկկողմ համագործակցության առաջընթացը։
«Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային զարգացումների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների դրույթներին համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։