Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը Բաքվում քննարկել է ադրբեջանական գազի մատակարարման հեռանկարները, հաղորդում է «Интерфакс»-ը: Նա հայտարարել է, որ Սոֆիայում գազի մատակարարման ոլորտում Ադրբեջանին համարում են ռազմավարական գործընկեր։
«Բուլղարիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ՝ կենտրոնանալով էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման վրա», – գործակալությունը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Պետկովի խոսքը:
«Մենք Ադրբեջանին դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացման և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարձրացման ոլորտում», – հավելել է վարչապետը:
Ավելի վաղ Armenia Today հայտնել էր, որ Ադրբեջանն ու Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ: