Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տարբեր ուղղություններով ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: