ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնում է Պետդեպի մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղար և նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը կրկնել է ԱՄՆ – ի առաջարկը՝ աջակցելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բլինկենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին է վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Նա նաև հաստատել է Վաշինգտոնի աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններին:
«Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և երկկողմ հիմքի վրա և գործընկերների հետ պատրաստ է համագործակցել, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության: Պետքարտուղար Բլինկենը նաև կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ բանտարկյալներին», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։