• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Սեպտեմբեր 2023 12:26
  • 387.5
  • 412.18
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԱՄՆ-ն քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը. Թրեյսի

Արտաքին քաղաքական, Տարածաշրջան,
26 Հուլիս 2022 20:10
ShareShareShare
Наш Telegram
Դեսպան Թրեյսիի ելույթը ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնակատարությանը
telegram

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:

«Ազատություն». – Երեկ հայտարարվեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և, ինչպես ինքն է գրել Twitter-ում, «դրվատել է երկկողմ բանակցությունների արդյունքում առաջացած դրական թափը»։ Վերջին 30 տարիներին մենք տարածաշրջանում դրական տեղաշարժերի մասին բազմիցս ենք լսել, սակայն տեղում իրերի դրությունը դրական առումով այդպես էլ չի փոխվել: Արդյո՞ք պատճառ կա ենթադրելու, որ այս անգամ մենք այլ ելք կունենանք:

Լին Թրեյսի. – Կարծում եմ՝ դուք ճիշտ եք, երբ կենտրոնանում եք պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգի վրա: Դա շատ ջերմ հեռախոսազրույց էր։ Պետքարտուղարը ընդգծել է իր ընկալումը, և ես կարծում եմ, որ դա Միացյալ Նահանգների ընկալումն է, որ մենք պատմական հնարավորություն ունենք առաջընթաց գրանցելու՝ տարածաշրջանում շատ երկարատև հակամարտության կայուն և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ։ Դա չի նշանակում, որ հեշտ է լինելու։ Դուք իրավացի եք, երբ անդրադառնում եք անցյալի շատ ծանր աշխատանքին ու դրան հաջորդած հիասթափություններին: Կարծում եմ, դրանք նախազգուշացումներ են, որ մենք պետք է նկատի ունենանք: Բայց, միևնույն ժամանակ, մենք այլընտրանք չենք տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա:

Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար, և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք:

«Ազատություն». – Հայաստանի վարչապետի հետ զրույցի ընթացքում պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի դյուրացման գործում։ Կմանրամասնե՞ք՝ ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը: Կարո՞ղ ենք ավելի շատ ներգրավվածություն ակնկալել ԱՄՆ-ից, այնպես, ինչպես մենք տեսնում ենք ԵՄ կամ Ռուսաստանի դեպքում, որոնք մասնակցում են եռակողմ հանդիպումներին:

Լին Թրեյսի. – Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության:

«Ազատություն». – Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են առաջ գնալ առանց նախապայմանների, այնուամենայնիվ, Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այս պայմաններում հաշտեցումն իրատեսական համարո՞ւմ եք:

Լին Թրեյսի. – Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, փորձենք ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի և Թուրքիայի կողմից։ Մենք նաև տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, և կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային առաջընթաց գրանցել և տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում:

telegram
Tags: ԱդրբեջանԼինն ԹրեյսիՀայաստանտարածաշրջանային ապաշրջափակում

Առնչվող Նորություններ

Колокольцев заявил Пашиняну о желании Запада выдавить Россию из Южного Кавказа

Կոլոկոլցևը Փաշինյանին հայտնել է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու Արևմուտքի ցանկության մասին

26 Սեպտեմբեր 2023 00:52

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արևմուտքը ցանկանում է...

Բայդենը Փաշինյանին ուղղված նամակում խոստացել է ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը Երևանի հետ

Բայդենը Փաշինյանին ուղղված նամակում խոստացել է ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը Երևանի հետ

25 Սեպտեմբեր 2023 21:44

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում ասել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ...

ԼՂ-ում խաղաղապահների հետագա գտնվելու հարցը դեռ որոշված չէ․ Պեսկով

ԼՂ-ում խաղաղապահների հետագա գտնվելու հարցը դեռ որոշված չէ․ Պեսկով

25 Սեպտեմբեր 2023 14:56

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա գտնվելու հարցը դեռ որոշված չէ, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,...

Հադրութում զինամթերքի պայթյունի հետևանքով ադրբեջանցի անասնապահ է զոհվել

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ականի պայթյունից երկու զինծառայողի մահվան մասին

25 Սեպտեմբեր 2023 14:10

Ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել ականի պայթյունից, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Եվս մեկը վիրավորվել է: Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը...

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ բանակցություններ կան․ Աղաջանյան

Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն

24 Սեպտեմբեր 2023 17:14

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։ Հայտնում են,...

Արտարժույթի փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ սեպտեմբերի 24-ին

24 Սեպտեմբեր 2023 14:00

Սեպտեմբերի 24-ին բանկերը և փոխանակման ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 382, առավելագույնը՝ 386.50 դրամով, վաճառում՝ նվազագույնը 390 դրամով, առավելագույնը՝ 392.50...

Ավելին
  • Լուրեր
Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում

Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում

26 Սեպտեմբեր 2023 12:06
Բողոքի գործողությունների արդյունքում բերման ենթարկվածների թիվը կտրուկ աճել է

Անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն

26 Սեպտեմբեր 2023 11:39

Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

26 Սեպտեմբեր 2023 10:57

Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ

26 Սեպտեմբեր 2023 10:20
ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արցախում տեղի ունեցած պայթյունից (լուսանկարներ, տեսանյութ)

Արցախում պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են. 7-ը մահացել է հիվանդանոցում

26 Սեպտեմբեր 2023 10:09
Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին

Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին

26 Սեպտեմբեր 2023 09:54

Անհնազանդության ակցիայի 32 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն

26 Սեպտեմբեր 2023 09:32
Եղանակը Հայաստանում ու Արցախում սեպտեմբերի 26-ի դրությամբ

Եղանակը Հայաստանում ու Արցախում սեպտեմբերի 26-ի դրությամբ

26 Սեպտեմբեր 2023 09:10
Колокольцев заявил Пашиняну о желании Запада выдавить Россию из Южного Кавказа

Կոլոկոլցևը Փաշինյանին հայտնել է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու Արևմուտքի ցանկության մասին

26 Սեպտեմբեր 2023 00:52
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով

Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով

26 Սեպտեմբեր 2023 00:40
Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում
Արցախ

Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում

26 Սեպտեմբեր 2023 12:06

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած արցախցիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան քաղաքում, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հայտնի է,...

Կարդալ
Բողոքի գործողությունների արդյունքում բերման ենթարկվածների թիվը կտրուկ աճել է
Հասարակություն

Անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն

26 Սեպտեմբեր 2023 11:39

Երևանում ժամը 11:00-ի դրությամբ անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ