Քարվաճառում (Քելբաջար) Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարը պայթել է ականի վրա։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը, հայտնում են, որ ականի վրա պայթել է ՊՆ N զորամասի հրամանատար Վուգար Իսբենդիյարովը:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով նա ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ Զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր տեղեկությունն այն մասին, որ ականի պայթյունի հետևանքով, բացի Իսբենդիյարովից, վիրավորվել են երկրի զինված ուժերի մի քանի զինծառայողներ: