Հուլիսի 27-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի քաղաքացի Շախմուրադով Թոֆիգի դեմ՝ Facebook-ում օրենքով արգելված տեղեկատվության հրապարակման և երկրի զինված ուժերի վրա ստվեր գցելու կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույն օրը Բաքու քաղաքի Նիզամի շրջանի դատարանը նրան 30 օրով կալանավորել է։
Նույն պատճառով էլ jamaz.info կայքի ղեկավար Իբիշբեյլի Ֆիքրեթը, miq.az կայքի ղեկավար Ալիշով Ագիլը, ինչպես նաև սոցցանցերի օգտատերեր, Շիրվան քաղաքի բնակիչ Իսմայիլ Էլչինը Լենքորանի շրջանի Ջաբարլի Ալին և Խաչմազի շրջանի բնակչուհի Ֆաթալիևա Նուրանան հրավիրվել են երկրի գլխավոր դատախազություն և ստացել նախազգուշացումներ։
Թե կոնկրետ ինչ են հրապարակել այդ անձինք, հաղորդագրությունից պարզ չէ։