Ադրբեջանի ռազմածովային ուժերի երկու նավեր գտնվում են Ռուսաստանում, հայտնում է ТАСС -ը՝ վկայակոչելով Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև համատեղ ռազմական գործունեության պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի g-121 և G-129 պահնորդային նավերը գտնվում են ՌԴ-ում:
Նշվում է, որ Ռուսաստանի Կասպիական նավատորմի Կասպիյսկ նավահանգստում տեղի է ունեցել ադրբեջանցի ռազմական նավաստիների հանդիպման արարողությունը: Գերատեսչության տվյալներով՝ ադրբեջանական ռազմածովային ուժերի նավերն ու նրանց անձնակազմը կմասնակցեն մի շարք միջոցառումների։