Վրաստանի տարածքում հսկայական քանակությամբ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից, հուլիսի 28-ին հաղորդում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը:
Ռազմա-վիրական ճանապարհի հատվածը գրեթե կաթվածահար է եղել։ Մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների պատճառով Լարսի անցակետը չի կարող բաց թողնել դրանք։ Ծանրաքաշ մեքենաներից հերթը սկսվում է Մցխեթա քաղաքից ոչ հեռու գտնվող Նատախտարի բնակավայրից։
Վարորդներն ասում են, որ իրենք այդ հերթում են արդեն 10-14 օր։ Խցանման պատճառը Ռուսաստանից Վրաստան մեկնող ռուսական համարանիշներով անձնական ավտոմեքենաների հսկայական հոսքն է։ ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ հունիսին Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանը հատել է 135 457 ռուս քաղաքացի։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 30 783 մարդ։ Այսպիսով, նրանց թիվն ավելացել է 340% – ով։ Զգալի է նաև հունիսին Վրաստան մուտք գործած Հայաստանի քաղաքացիների թիվը՝ 86 565 մարդ։
Իրավիճակը խորանում է նրանով, որ Լարսի անցակետում աշխատում են վրացական մաքսատան ընդամենը երեք աշխատակիցներ, իսկ մեքենաների հոսքը վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում աննախադեպ է։