Իրանում մեկ շաբաթում առնվազն 69 մարդ Է զոհվել ջրհեղեղի հետևանքով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ISNA գործակալությանը:
Պաշտոնական տվյալներով՝ ևս 45 մարդ անհետ կորած է համարվում:
Հատկապես տուժել են Բախտիարիան, Սպահանը, Յեզդը, Լուրեստանը, Մազանդերանը, Թեհրանն ու Չեխարմեհալը: