Ադրբեջանական կողմը Բերձորի ուղղությամբ զոհ ունի։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Բաքվում հայտարարել են, թե իբր օգոստոսի 3-ի առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը ինտենսիվ կրակ է բացել Քաշաթաղի ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ:
Գերատեսչության տվյալներով՝ մեկ զինվոր է զոհվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: