Իրանն ու Հայաստանը մասնակցում են Հայաստանի հարավում գտնվող Տաթև-Սիսիան ռազմավարական կարևոր ճանապարհի հարավային մասի շինարարության ավարտին: Այս մասին նշվում է իրանական Mehr լրատվական գործակալության հրապարակման մեջ:
Նշվում է, որ ճանապարհн այլընտրանքային է և շրջանցելով Ադրբեջանի տարածքը` կհասնի մինչև իրանական Նուրդուզ։
Բացի այդ, Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան «արտահանել» իրանցի կապալառուների և ընկերությունների տեխնիկական և ինժեներական ծառայությունները։
Ըստ աղբյուրի՝ Իրանը ձգտում է «Պարսից ծոց-Սև ծով» ռազմավարական տրանսպորտային միջանցք նախաձեռնել գոյություն ունեցող մյուս միջանցքների հետ միասին: Միջանցքը Հնդկական օվկիանոսը և Արևելյան Ասիան Եվրոպայի հետ կմիացնի համաձայնագրի մասնակից երկրների միջոցով, որը ներառում է Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը:
Մյուս կողմից, «Պարսից ծոց-Սև ծով» մուլտիմոդալ միջանցքի մասին համաձայնագիրը դիվերսիֆիկացնում է Իրանի տրանսպորտային միջանցքները դեպի Արևելյան և Հարավարևելյան Ասիա, ներառյալ Չինաստան, Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ, դեպի Կովկաս և Եվրոպա տարանցման համար և կապահովի Իրանի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։