Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներով և ուղղաթիռներով ուսումնավարժական թռիչքներ անցկացնելու մասին:
Նշվում է, որ թռիչքներն իրականացվում են սահմանված երթուղիներով՝ ըստ 2022 թվականի ուսումնական շրջանի նախապատրաստական պլանի։
Հաղորդագրության համաձայն՝ օդաչուների պարապմունքների ընթացքում «հաջողությամբ իրականացվում են թռիչքի և վայրէջքի, փոքր և միջին բարձրություններում բարդ պիլոտաժային վարժանքների մշակման, պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատների սահմանման, ինչպես նաև օդային հետախուզության վարման խնդիրները»: