Ադրբեջանցի ժամկետային զինծառայող է զոհվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանում (Հայաստանի հետ սահմանին) տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են այդ երկրի ՊՆ-ից։
«Ապրիլի 5-ին Լաչինի շրջանում Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Սամիր Խուդիևը զոհվել է ռելիեֆային բարդ տեղանքում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ժայռի բեկորի անկման հետևանքով, ևս մեկ զինվոր՝ Թահիր Ալիևը, վիրավորվել է», – հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
Հաղորդվում է, որ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։