Ադրբեջանում սմարթֆոնների օգտագործման պատճառով երկու զինծառայող հեռացվել է երկրի ԶՈՒ-ից: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ «ծառայության ընթացքում նրանք օգտվել են սմարթֆոններից, ինչպես նաև իրենց անձնական էջերում կիսվել են զինվորական ծառայության մասին լուսանկարներով և տեսանյութերով»։
Նշվում է, որ նրանք հեռացվել են երկրի ԶՈՒ-ից, քանի որ նրանց գործողությունները հակասում էին ՊՆ ղեկավարության համապատասխան հրամաններին և կարգադրություններին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավելի վաղ ևս երկու զինվորական հեռացվել էր աշխատանքից սոցցանցերում ուղիղ եթեր դուրս գալու և ծառայության ընթացքում սմարթֆոններ օգտագործելու համար: