Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ հայ-իրանական սահմանն ամեն գնով կպահպանվի։ Թվիթերի իր էջում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
Ռաիսին ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի ամբողջական կատարումը միակ ճանապարհն է հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար, և կոչ է արել եռակողմ հայտարարությունը ստորագրողներին կատարել իրենց պարտավորությունները՝ հիշեցրել է Ջամշիդին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռաիսիի միջև։ Հայաստանի վարչապետն Իրանի նախագահին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մանրամասն պատկերը։ Իր հերթին Ռաիսին ընդգծել է, որ Իրանը չի ընդունում ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում և պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։