Թուրքական Baykar ընկերությունը 2021 թվականին 664 մլն դոլարի չափով Bayraktar TB2 դրոններ է վաճառել, հաղորդում է «Անադոլու» – ն՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալները:
Ընդհանուր առմամբ, Անկարան արտահանման պայմանագրեր է կնքել 23 երկրների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի, Կատարի, Ադրբեջանի և Լեհաստանի հետ: Թուրքական արտադրողը իր անօդաչուների մատակարարման շուրջ բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ։ Ընդհանուր առմամբ, արտահանման եկամուտներին բաժին է ընկնում Baykar-ի բոլոր եկամուտների 90 տոկոսը, նշում է պարբերականը։
«Անադոլու» – ն հիշեցնում է, որ ավելի վաղ Bayraktar TB2 անօդաչուների գնման վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանագիրը կնքել էր Լեհաստանը՝ դառնալով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաջին երկիրը, որը գնել էր թուրքական արտադրության հարվածային դրոններ:
Bayraktar TB2 դրոնները կիրառվում են նաև անտառային մոնիտորինգի ժամանակ հրդեհների դեմ պայքարի, ինչպես նաև որոնողափրկարարական գործողությունների ժամանակ: