Մի շարք նախագծերի ձախողման և առաջնորդության կորստի ռիսկի կենթարկվի Թուրքիան, եթե տեղի ունենա ներկայիս քաղաքական իշխանության թուլացում, և նրան փոխարինելու կգա ընդդիմությունը, հայտարարել է հայտնի անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Makina ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ «փոքրագույն թուլացումը կամ դրսևորումները բավարար են այդ նախագծերը քանդելու համար»։
Իր հերթին, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունում պատգամավորներից մեկը հանգստացրել է Բայրաքթարին և ընդգծել, որ նրանք «կաջակցեն պաշտպանական արդյունաբերության հետ կապված նախագծերին»։
«Եթե Սելջուկ Բայրաքթարը նման մտահոգություն է զգում, դա նշանակում է, որ նա իրեն դիրքավորում է որպես գործարար, որն աշխատում է կուսակցության հովանու ներքո, ինչը կոռեկտ չէ նրա կողմից… մենք տեսնում ենք, թե որքան հաջողակ է նա, հետևում ենք նրան։ Երբ մենք գանք իշխանության, մենք անպայման նրանց ցանկացած նյութական և բարոյական աջակցություն կցուցաբերենք», – հայտարարել է ընդդիմադիր IYI Parti-ի պատգամավոր Ախատ Անդիջանը։
Հիշեցնենք, որ Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան։