Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի երկու քաղաքացիների, որոնք փորձել են թմրանյութ տեղափոխել Վրաստան՝ շրջանցելով անցակետը, jnews.ge-ի հաղորդմամբ՝ հայտնում են այդ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները պետական սահմանն ապօրինաբար հատել են Կարմիր կամրջի շրջանում («Սադախլո» հսկիչ անցակետ) և Վրաստան են տարել Ալֆա-PVP թմրանյութը, որոնք եղել են 12 փաթեթով:
Մեղադրյալները 24 և 28 տարեկան են։
Նախաքննությունը շարունակվում է մի խումբ անձանց կողմից պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև Վրաստան թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և ներմուծելու դեպքի առթիվ: Այդ հանցագործությունները նախատեսում են մինչև 12 տարվա ազատազրկում։