Նյու Յորքում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։