ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կարևոր է համարել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գուտերեշը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման գործընթացի կարևորությունը։
Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անթույլատրելի են, իսկ հետագա էսկալացիաները կանխելու նպատակով պետք է գործի դրվեն միջազգային մեխանիզմներ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: ԲլինքենԵռակողմ հանդիպումՄիրզոյան-Բայրամով