Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է անցնել Երևանի հետ սահմանի սահմանազատման, սակայն, ըստ էության, բանակցություններ չեն ընթանում։
«Մենք առաջարկել ենք սկսել սահմանազատման գործընթացը։ (Հայաստանը) ձգձգեց այն ավելի քան մեկ տարի։ Հիմա այդ գործընթացը թեև սկսվել է, բայց այն կրում է զուտ ձևական բնույթ, ոչ մի բանակցություններ ըստ էության չեն ընթանում, ոչ մի քննարկում քարտեզների շուրջ չի անցկացվում», – ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը։
Երկրի ղեկավարի խոսքով, Ադրբեջանի կողմից պատրաստվել են բոլոր անհրաժեշտ քարտեզները Հայաստանի հետ սահմանը սահմանազատելու համար, որով էլ պետք է տարվի այդ աշխատանքը:
«Ե՛վ 20 – րդ դարի, և՛ նախորդ ժամանակաշրջանի քարտեզները, և՛ սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն այդ քարտեզներով», – նշել է Ալիևը։