Ադրբեջանի ԱԳՆ-ում դժգոհություն են հայտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ Իրանի վերաբերմունքից։
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը օկուպացիայի և ագրեսիայի ենթարկված երկիր է», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Ըստ նրա՝ Իրանը 30 տարիների ընթացքում չի դատապարտել այդ «իրողությունները»։
«Ներկայումս Իրանի կողմից հնչեցված հայտարարությունների հասցեատերը պարզ չէ։
Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանային հարցը, պետք է լուծվեն առանց կողմնակի միջամտության»,-նշել է նա։
Նշենք, որ իրանական կողմն ակտիվորեն պնդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների անփոփոխելիության մասին հայտարարությունները։