Իրան-Թուրքիա խողովակաշարով գազի մատակարարումը կդադարեցվի հոկտեմբերի 2-ից 9-ը՝ կապված տեխնիկական սպասարկման և վերանորոգման պլանային աշխատանքների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Boru Hatları ile Petrol Taşıma AŞ (BOTAŞ) պետական ընկերությունը։
Ընկերությունում նշել են, որ ստեղծված իրավիճակը չի ազդի առաջարկի և պահանջարկի բալանսի վրա
«Գազատարում պլանային աշխատանքների իրականացման հետ կապված՝ Թուրքիայի տրանսպորտային ցանց գազ չի մատակարարվի Գյուրբուլակի մուտքի կետից 8 օրվա ընթացքում», – ասված է հաղորդագրության մեջ: