Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նշենք, որ «Հանրային» հ/ը հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ առարկայական բանակցություններ կսկսվեն խաղաղության պայմանագրի կնքման համար։