«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։
Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։
Նշենք, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նախօրեին հայտարարել էր. «Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն, իհարկե, պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ներգրավմամբ»: