Բաքվում ոստիկանությունը ցրել է Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան:
Ինչպես հաղորդում է Turan-ը, ակցիան փորձել են անցկացնել ադրբեջանական ժողովրդավարության կուսակցության ակտիվիստները: Մասնակիցները պահանջում էին Լեռնային Ղարաբաղից դուրս բերել ռուս խաղաղապահներին։ Նշվում է, որ ցուցարարները պարզել են Ադրբեջանի և Ուկրաինայի դրոշները։
Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանությունը փակել է ակցիայի մասնակիցների ճանապարհը դեսպանատան մոտ։ Երբ ցուցարարները սկսել են Ադրբեջանի կառավարության դեմ ուղղված կարգախոսներ վանկարկել, ոստիկանությունը ցրել է նրանց՝ ձերբակալելով երկու մասնակցի։