Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զրույցի ընթացքում քննարկվել են Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքները, դրանից բխող հարցերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Բարելը Բայրամովին տեղեկացրել է Եվրոպական Միության կողմից հայ-ադրբեջանական սահման ուղարկվող առաքելության նախապատրաստման աշխատանքների մասին։ Նա բարձր է գնահատել Պրահայում կայացած հանդիպման արդյունքները և նշել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ԵՄ հանձնառությունը:
Բայրամովը կարևորել է սահմանի սահմանազատման աշխատանքների շուտ սկսելու հարցի կարևորությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։