Անկարայի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները հետագայում տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ուրբաթ հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք քննարկում ենք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար, և որոշակի քայլեր ենք կատարում։ Հետագայում բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում և Հայաստանում։ Մենք անկեղծ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և այդ հարցում համակարգում ենք Ադրբեջանի հետ», – ասել է Չավուշօղլուն լրագրողներին։
Նշենք, որ 2021-ին երկու երկրները երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ են նշանակվել։ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները մի շարք բանակցություններ են վարել։ Հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումները: