Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստորագրել է Արցախից օկուպացված Ակնայում թուրքական զորքերի մանդատի երկարաձգման մասին հրամանագիրը: Խոսքը համատեղ մշտադիտարկման կետում թուրքական զորքերի ներկայության մասին է: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հրամանագիրը փոխանցվել է խորհրդարանի նախագահությանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներ-ը հայտնում են նաև, որ Թուրքիայի նախագահն այցելել է Ադրբեջան: Այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ նրանք այցելել են Արցախից օկուպացված Կովսականի շրջան: Նրանք այնտեղ մասնակցել են միջազգային օդանավակայանի բացմանը: