ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի գործընկեր՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ կայացած հանդիպումից հետո հանդես է եկել հայտարությամբ՝ հայտնելով, որ իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի մշակման աշխատանքների հետ կապված հարցերը, ներկայացրել է այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագերսիայի հետևանքներին, վերահաստատել է ադրբեջանական ԶՈՒ-երի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձաակման, բռնի անհետացման, զոհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամայականը։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանի երկների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը։
«Մենք բարձր ենք գնահատում հարևան Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման իրանական կողմի ջանքերը։ Հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում քննարկվող հարցեր և պատարստակամություն ենք հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական հարաբերությունները, մտքեր ենք փոխանակել առևտրի, էներգետիկայի բարձր տեխնոլոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը»,-հայտարարել է Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ հատուկ նշանակություն է տրվել ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերը ամրապնդելու հարցին, այդ համատեքստում կարևորվել է Պարսից ծոց- Սև ծով միջազգային ճանապարհային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել այլ շահառու կողմերին ևս։
«Ուրախ եմ, որ նախարար Աբդոլահիանի այս այցը կնշանավորվի մի շատ կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությամբ, որին գործընկերոջս հետ կմասկացենք վաղը։ Իրանի հյուպատոսությունը կարևոր դերակատարում կունենա Սյունիքի մարզում էներգետիկ, գիտամշակութային, առևտրային կապերի զարգացման համար»,-հայտարարել է Միրզոյանը։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը օրեր առաջ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայտարարել է. «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության ուղիները արգելափակվեն»։