«Խաղաղության պայմանագրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների այլ հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մեր հանդիպումները շարունակական են տարբեր հարթակներում՝ տարբեր ձևաչափերով։ Մենք փորձում ենք լինել կառուցողական և գտնել փոխադարձ ընդունելիլուծումներ»։ Այս մասին իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Չափազանցություն չի լինի ասել, որ ամենուր առաջխաղացման խոչընդոտ է հանդիսանում Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները։ Հուսով եմ, որ այդ խոչընդոտները առաջիկայում կհաղթահարվեն և, այնուամենայնիվ, հնարավոր կլինի հասնել փոխադարձ ընդունելի որոշումների», – ասել է նա:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։