Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն կբացի։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Էրդողանի խոսքով՝ Անկարան հույս ունի, որ Երևանը կօգտվի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունից։
Նա նշել է, թե որոնք կլինեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված կարևոր քայլերը՝ սահմանազատում, Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև տրանսպորտային կապի բացում, խաղաղության համաձայնագրի ստորագրում։
«Անկասկած, հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթացը դրական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասել է Թուրքիայի նախագահը։